ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Խոստովանության զորությունը

Խոստովանության զորությունը
25.05.2012 | 23:51

Ծերունի վանականը բոստանն էր փորում, որ լոլիկի մի քանի թուփ տնկի։ Նրան մոտեցավ մի այցելու և հետաքրքրվեց.
-Ի՞նչ ես անում։
-Խոստովանության եմ ենթարկում սեփական բանջարանոցս,- արձագանքեց ծերունին։
-Մի՞թե բանջարանոցն էլ կարիք ունի խոստովանության,- ապշահար եղավ այցելուն։
-Իհարկե,- պատասխանեց տարեց վանականը։- Ես համոզված եմ, որ երբ խոստովանության ենթարկեմ բանջարանոցը, այսինքն` հողը մաքրեմ քարերից, մոլախոտից, փշերից և նման այլ բաներից, ապա բանջարեղենը, որը նա ծնում է, կլինի պինդ և առողջ, իսկը ջոկովի։ Իսկ եթե բանջարանոցը թողնեմ առանց խոստովանության, ապա նրա մարգերում կաճեն թերզարգացած, դեղնավուն և ծռմռված լոլիկներ։


Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ